ՀՀԿ-ն ՀԱԿ-ի հետ երկխոսության մասին. Մենք երեբք չենք մերժում մեզ պարզված ձեռքը

ՀՀԿ-ն ՀԱԿ-ի հետ երկխոսության մասին.  Մենք երեբք չենք մերժում մեզ պարզված ձեռքը

PanARMENIAN.Net - Երկրում կան խնդիրներ, որոնք պետք է լուծի յուրաքանչյուրը, ով գալիս է իշխանության գլուխ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: Նրա խոսքերով, տարբեր քաղաքական ուժերը տարբեր մոտեցումներ ունեն այդ խնդիրների նկատմամբ: Անդրադառնալով ՀԱԿ-ի և իշխանությունների միջև քաղաքական երկխոսությանը` նա նշել է. «Մենք երբեք չենք մերժում մեզ պարզված ձեռքը»:

Պատգամավորը համոզված է, որ իշխանությունները և ընդդիմությունը միասին լուծումներ են որոնելու հասարակության համար կարևոր հարցերի լուծման համար:

Իր հերթին ՀԱԿ անդամ Սուրեն Աբրահամյանը նշել է, որ Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է և պետք է լուծվեն լուրջ ներքաղաքական խնդիրներ: Այդ առումով նա նշել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը: Աբրահամյանը նաև նշել է, որ ընդդիմության գնահատականները գործող իշխանության վերաբերյալ չեն փոխվել: «Ինչ վերաբերվում է իշխանությունների հետ երկխոսությանը, մենք կներկայացնենք մեր պատվիրակությունը և բանակցությունների օրակարգը և կարծում ենք, որ երկրում առկա խնդիրները կարելի է լուծել արտահերթ ընտրությունների օգնությամբ»: Իշխանությունները, նրա խոսքերով, կներկայացնեն իրենց օրակարգը և կարող է լինել խնդիրների լուծման լավագույն միջոցը: «Ամենաբարդը գործընթացը սկսելն է»,- ասել է նա:

Սուրեն Աբրահամյանի խոսքերով, բոլոր համար հասկանելի է, որ իշխանությունները չեն կարող նոր մարտի 1-ի օգնությամբ պահպանել իշխանությունը: Նա նաև նշել է, որ իշխանության գլուխ բարձրանալը ՀԱԿ-ի ինքնանպատակը չէ: Նրա խոսքերով, ղարաբաղյան հինախնդրի լուծումը ցավալի է լինելու ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Ադրբեջանի համար, և հենց այդ պատճառով իշխանությունը չպետք է խոցելի լինի:

4  02.06.11 - Արտակ Դավթյանի (ՀՀԿ) եւ Սուրեն Աբրահամյանի (ՀԱԿ) մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---