ՀՀԿ-ն արդեն մեջբերում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին

ՀՀԿ-ն արդեն մեջբերում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին

PanARMENIAN.Net - Գործող իշխանությունների և ՀԱԿ-ի միջև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոնի մասին լրագրողների հարցին ի պատասխան իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանն առաջարկել է նայել Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը մայիսի 31-ի ցույցի ժամանակ: Իր հերթին ՀԱԿ ներկայացուցիչ Սուրեն Աբրահամյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը «վախեցած է այդ երկխոսությունից»:

«Ակնհայտ է, որ որոշ ուժեր տարբեր պատճառներով շատ անհանգստացած են այդ հեռանկարով, որը կարող է արմատապես փոխել երկրում սոցիալ-տնտեսական, քաղաքական և հասարակական իրավիճակը: Առավել անհանգստացած է Հայաստանի «ամենանյարդային» և խուճապահար անձը, որը մեզանից լավ գիտի, թե ինչպիսի հիմքեր ունի անհանգստության և խուճապի համար»,- մայիսի 31-ի ցույցի ժամանակ ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

4  02.06.11 - Արտակ Դավթյանի (ՀՀԿ) եւ Սուրեն Աբրահամյանի (ՀԱԿ) մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---