Հայաստանի նախագահը Կազանի հանդիպումը ձախողված չի համարում, թեև դրա հետ մեծ հույսեր էին կապվում 28 հուլիսի 2011 - 15:18 AMT PanARMENIAN.Net - «Ես Կազանի հանդիպումը ձախողված չէի համարի, չնայած նրան, որ մենք մեծ ակնկալիքներ ունեինք այդ հանդիպումից։ Պատահեց այն, ինչ պետք է պատահեր»,- հուլիսի 28-ին Երևանում լեհ գործընկեր Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա կարծիքով, խոսքն առաջին հերթին գնում է համապատասխան մթնոլորտի բացակայության մասին, քանի որ «Ադրբեջանն ամեն օր ցանկացած մակարդակում և բոլոր մեթոդներով թունավորում է սեփական ժողովրդին»։ Ինչպես նշել է ՀՀ նախագահը, ԼՂՀ և Հայաստանի ժողովուրդները մեկ պահանջ ունեն՝ ղարաբաղյան հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում, իսկ այդ իրավունքի հիմքերն արտացոլված են Մադրիդյան սկզբունքներում, որոնք կողմերին առաջարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ ԱՄՆ, Ֆրանսիան, Ռուսաստանը։ «Մենք այլ պահանջներ չունենք»,- ասել է նա։ ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |