ՀԱԿ-ն իր բերման ենթարկված ակտիվիստների գործով ոստիկանությանը մեղադրում է սադրանքի և ստի մեջ

ՀԱԿ-ն իր բերման ենթարկված ակտիվիստների գործով ոստիկանությանը մեղադրում է սադրանքի և ստի մեջ

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մամլո քարտուղար Արման Մուսինյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում Հայաստանի ոստիկանությանը ՀԱԿ-ի բերման ենթարկված ակտիվիստների գործով մեղադրում է սադրանքի և ստի մեջ: Նրա խոսքով, այն բանից հետո, երբ ոստիկաններն իմացան, որ գործ ունեն ՀԱԿ-ի կողմնակիցների հետ, սկսեցին նրանց հանդեպ բռնություն կիրառել և անպատվել նրանց: «Ոստիկանությունը գործել է օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներով»,- ընդգծել է նա: Ինչ վերաբերում է այն փաստին, որ Տիգրան Առաքելյանն ավտոմեքենայի մեջ կոտրել է ոստիկաններից մեկի քիթը, ապա, ըստ Մուսինյանի, դա կատարվել է ինքնապաշտպանության շրջանակում, երբ ոստիկանության աշխատակիցներից մեկը սկսել է խեղդել Առաքելյանին: Նա հայտնել է նաև, որ բժիշկների կողմից բերման ենթարկվածների սկզբնական զննման ժամանակ բուժքույրը մի քանիսի մոտ գլխուղեղի ցնցման առկայության մասին ենթադրություն էր գրանցել, սակայն հետագայում հրաժարվեց դրանից»: Մուսինյանը լրագրողներին ներկայացրել է այդ փաստաթղթի` ոստիկանության բաժանմունքում կատարված լուսանկարը:

Ինչ վերաբերում է տեսագրությանը ոստիկանության բաժանմունքում, որում երևում է, որ ՀԱԿ-ի ակտիվիստներն անպատվում են ոստիկաններին, ապա, Մուսինյանի և մի քանի բերման ենթարկված ակտիվիստների խոսքով, դա ընդամենը պատասխան էր անպատվություններին ու բռնությանը ոստիկանների կողմից: Ընդ որում, նրանք ավելացրել են, որ այդ դրվագները չեն տեսագրվել: Մուսինյանն ընդգծել է նաև, որ բերման ենթարկվածներից ոչ մեկն ալկոհոլի ազդեցության տակ չի եղել, և որ ոստիկանության բաժանմունքում փաստաբանների ներկայությամբ կատարված սկզբնական անալիզը դա ցույց է տվել: Բերման ենթարկվածները նաև բացատրել են ոստիկանության բաժանմունքում իրենց` երջանիկ դեմքի արտահայտությամբ լուսանկարի հայտնվելն ինտերնետում: Նրանց խոսքով, իրենց լուսանկարել է իրենց փաստաբանը, երբ բերման ենթարկվածները փաստաբանների հետ առանձին էին մնացել: Ինչ վերաբերում է դեմքի արտահայտությանը, ապա բերման ենթարկված ակտիվիստներից մեկը հայտնել է, որ «մենք միշտ էլ երջանիկ դեմք ենք ունենալու»: Մուսինյանն ընդգծել է, որ ՀԱԿ-ը կատարվածը ոստիկանական սադրանք է համարում, իր բերման ենթարկված երիտասարդ ակտիվիստներին` քաղբանտարկյալներ և պահանջում նրանց անհապաղ ազատ արձակել:

Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել:

5  15.08.11 - Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի ասուլիսը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---