Նիկոլ Փաշինյան. Հայաստանի խնդիրներն այժմ կարելի է լուծել միայն Ազատության հրապարակում 22 հոկտեմբերի 2011 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Անկախ ամեն ինչից, անկախ բոլոր քաղաքական գործընթացներից, այսօր հարցերը կարելի է լուծել միայն Ազատության հրապարակում: Այս մասին Ազատության հրապարակում Քաղաքացիական ֆորումի շրջանակում քաղաքական քննարկման ժամանակ հայտնել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդներից մեկը` «Հայկական Ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: «Ցավոք, Հայաստանում այժմ այնպիսի իրադրություն է, որ ցանկացած խնդիր, այդ թվում` ցանկացած ընտրություններ` հերթական կամ արտահերթ, չեն կարող հասնել իրենց նպատակին, եթե այդ ընտրության ճակատագիրը չի լուծվել Ազատության հրապարակում»,- ասել է նա: Փաշինյանն ընդգծել է, որ իր խնդիրների լուծման համար Հայաստանի քաղաքացին պետք է Ազատության հրապարակ գա: Փաշինյանի խոսքով` այժմ գլխավոր խնդիրն անօրինական իշխանությունն է, որը պետք է հեռանա: Նա հավելել է, որ ցանկացած քաղաքական ուժ, որը կփորձի շեղել ուշադրությունը գործող իշխանությունների հեռացման խնդրից, իր կողմից համարվելու է ներկայիս «հանցավոր ռեժիմի» մի մասը:
Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը |