ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՏՈ Է ԴՐԵԼ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՎՐԱ

PanARMENIAN.Net - Նախօրեին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն հրաման է արձակել, որով արգելվում է հեռախոսակապի ֆիքսված սակագնի բարձրացումը 2004 թվականի հունվարից: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Ա.Մանուկյանը, դրա համար կան բոլոր իրավական նախադրյալները: Նրա խոսքերով, հրամանով «ԱրմենՏել»-ից պահանջվում է հերքել ավելի վաղ տարածված տեղեկատվությունը, ըստ որի 2004 թվականի հունվարի 1-ից հանրապետությունում հեռախոսակապի սակագները 4 դրամից կբարձրանան մինչեւ 8 դրամ, իսկ անվճար խուսակցության լիմիտը 360 րոպեից կկրճատվի մինչեւ 120 րոպե: «Եթե «ԱրմենՏել» ընկերությունն անտեսի հրամանը, ապա նրա նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն», - ասել է նախարարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---