ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը եւ Կոնստանտին Գրիշչենկոն երեկ Մաասթրիխում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունների մակարդակը, ղարաբաղյան կարգավորման ընթացքը, ինչպես նաեւ արդիական միջազգային հարցեր: Նախարարները նշել են նաեւ երկկողմ առեւտրա-տնտեսական համագործակցության զարգացման բարձր դինամիկան, ինչի մասին վկայում է նաեւ ապրանքաշրջանառության աճը: Կողմերը ընդգծել են առեւտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի նշանակությունը: Ինչպես հայտնել են «Մեդիամաքս» գործակալությանը Ուկրաինայի ԱԳՆ մամլո ծառայությունում, զրուցակիցները նշել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու պետությունների փոխգործակցության բարձր մակարդակը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---