ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ 3,8 ՀԱԶԱՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ ԵՆ ԽՆԴՐԵԼ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա 9 ամսում քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով մի շարք զարգացած երկրներ է դիմել Հայաստանի 3,8 հազար քաղաքացի: Այդ մասին հաղորդում է «Washington ProFile» գործակալությունը` վկայակոչելով ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնակատարի կողմից տրամադրված տվյալները: Աղբյուրի համաձայն, այդպիսով Հայաստանը զբաղեցնում է 22-րդ տեղը քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով այլ երկրներ դիմած քաղաքացիների քանակով: Այդ ցուցակում առաջատար է Ռուսաստանը, որի 23,7 հազար քաղաքացիներ ցանկանում են ապրել այլ երկրում: Նրան հետեւում են Իրաքը` 21,6 հազար, Սերբիան եւ Չեռնոգորիան` 18,4 հազար ինչպես նաեւ Թուրքիան, Չինաստանը, Աֆղանստանը, Սոմալին, Նիգերիան, Հնդկաստանը եւ Պակիստանը: Վրաստանն այդ ցանկում զբաղեցրել է 14-րդ տեղը` 5,36 հազար, իսկ Ադրբեջանը 33-րդ տեղը` 2,6 հազար: Ապաստան տրամադրելու խնդրանքով օտարերկրացիները ավելի հաճախ դիմել են ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---