ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ 4 ՄԼՆ ԵՎՐՈ

PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին է տրամադրել մնացած 4 մլն եվրոն` պարենային ապահովման ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմում է 9,5 մլն եվրո: ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, միջոցները կուղղվեն գյուղատնտեսության, անշարժ գույքի կադաստրի, վիճակագրության եւ սոցիալական ապահովման ոլորտներում ծարգրերի ֆինանսավորմանը: Առաջին 5 մլն դոլարը ծրագրի շրջանակներում Հայաստանին են տրմադրվել 2003 թվականի հունիս-օգոստոսին: Ներկայումս սպասվում է 9,5 մլն դոլար կազմող երկրորդ դրամաշնորհի տրամադրման մասին Եվրահանձնաժողովի հետ նոր համաձայնագրի ստորագրում 2004 թվականին: 1996 թվականից Եվրահանձնաժողովը Հայաստանին է տրամադրել 67 մլն եվրո գումարի դրամաշնորհներ պարենային ապահովման ծրագրի շրջանակներում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---