Սփյուռքի նախարարությունն ակտիվորեն պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին

Սփյուռքի նախարարությունն ակտիվորեն պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին

PanARMENIAN.Net - Հայաստանի Սփյուռքի նախարարությունն ակտիվորեն պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Հայաստանն ու Սփյուռքը շատ թշնամիներ ունեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, որոնք ջանում են պառակտել մեզ: Սակայն, ես ցանկանում եմ հերթական անգամ նշել, որ Հայաստանն ու Սփյուռքը չեն կարող տարաձայնություններ ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Այդ մասին են վկայում մեր երկրի ղեկավարության հայտարարությունները: Մենք հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտին հասնցնելու հարցում»,-ասել է նա:

Հակոբյանը նաև ողջունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առաջիկա քննարկումը Ֆրանսիայի Սենատում: «Արդեն փետրվարի 23-25 մենք Մարսելում մտադիր ենք խորհրդաժողով անցկացնել Եվրոպայի հայ համայնքների ու Ցեղասպանության գծով հանձնաժողովների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու համար Ֆրանսիայի փորձը»,-ասել է նա՝ հավելելով, որ Փարիզի փորձը կարող է օրինակ ծառայել նաև այլ երկրների համար:

Օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հունվարի 23-ին: Օրինագծով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար նախատեսվում է 1 տարվա ազատազրկում կան 45 հազար եվրո տուգանք:

4  18.01.12 - ՀՀ Սփյուռքի նախարարությունում կայացավ ասուլիս
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---