Արտախորհրդարանական ընդդիմությունն իր ուղղումներն է առաջրկում կատարել Ընտրական օրենսգրքում

Արտախորհրդարանական ընդդիմությունն իր ուղղումներն է առաջրկում կատարել Ընտրական օրենսգրքում

PanARMENIAN.Net - Մի շարք արտախորհրդարանական կուսակցություններ համատեղ հանդես են եկել Ընտրական օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարելու առաջարկությամբ: Մասնավորապես, նրանք առաջարկում են անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին, ինչպես նաև փոխել կուսակցությունների ընտրություններին մասնակցելու գրանցման կարգը: Այդ կուսակցությունները դժգոհ են գործող օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ գրավի չափից, որը կազմում է նվազագույն աշխատավարձի 8000-պատիկը՝ 8 մլն դրամ:

Ըստ Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) առաջնորդ Արամ Սարգսյանի, այդ դրույթը հակասում է ժողովրդավարական սկզբունքներին, այլասերում է ժողովրդին, որին ներշնչում են, որ նա, ով չի կարող նման գումար մուծել, չի կարող կառավարել երկիրը: Արտախորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է կրճատել այդ գումարը՝ սահմանելով նվազագույն աշխատավարձի 80-պատաիկի չափով, կամ որպես այլընտրանք ընդունել կողմնակիցների ստորագրահավաքը՝ կուսակցությունների համար 50 հազար, իսկ դաշինքների համար՝ 75 հազար ստորագրություն:

Այդ կուսակցությունների մեկ այլ պահանջն է կուսակցությունների համար 5-տոկոսանոց իսկ դաշինքների համար 7-տոկոսանոց պատնեշի վերացումը ԱԺ ընտրություններում: Նրանք առաջարկում են, որպեսզի հաշվարկվի մեկ մանդատ ստանալու համար անհրաժեշտ ձայների քանակը և եթե քաղաքական ուժը հավաքի նույնիսկ մեկ մանդատ ստանալու համար բավարար քվեներ, կարողանա անցնել խորհրդարան:

Առաջարկությունները ստորագրել են 8 կուսակցություններ, այդ թվում ՀԴԿ-ն, Հայաստանի առաջադիմական կուսակցությունը, «Մայր Հայրենիքը»:

Նշենք, որ խորհրդարանական ընդդիմադիր ՀՅԴ-ն ու «Ժառանգություն» կուսակցությունը դեկտեմբերի 27-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով իշխանություններին չեղյալ հայտարարել մեծամասնական ընտրակարգը: Դա ստացավ ՀԱԿ-ի ու այլ ընդդիմադիր ուժերի աջակցությունը:

4  18.01.12 - "Մայր Հայրենիք" կուսակցության նախագահ Կարինե Թումանյանի և ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---