Կարել Հոֆստրա. Ոչ միշտ է, որ հայկական ԶԼՄ-ները ընտրություններն օբյեկտիվ են լուսաբանում 19 հունվարի 2012 - 12:03 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ և ԵՄ համատեղ նախագծի շրջանակներում ծրագրվում է իրականացնել Հայաստանում նախընտրական գործընթացի և հենց ընտրությունների լիարժեք մոնիտորինգ: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում ԵԱՀԿ առաքելության ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան: «ԶԼՄ-ների մոնիտորինգի ծրագիրը մեկնարկելու է արդեն փետրվարի սկզբին, քանի որ կուսակցություններն արդեն սկսել են նախընտրական արշավը, իսկ հայկական ԶԼՄ-ները միշտ չէ, որ օբյեկտիվորեն են լուսաբանում ընտրությունները»,-ընդգծել է նա: Բացի այդ, ծրագրի կարևորագույն կետ է դառնալու ոստիկանության հետ համագործակցությունը, որի նպատակն է լինելու հասարակական կարգի հսկողությունը և ընտրողների բողոքների հիման վրա արդար հետաքննության իրականացումը: Ոստիկանության հետ համագործակցության հարցում կարևոր կլինի Հայաստանի օմբուդսմենի աշխատանքը: «Ծրագրի շրջանակներում մենք մտադիր ենք բացել օմբուդսմենի 6 տարածաշրջանային գրասենյակներ և ստեղծել արագ արձագանքման խմբեր»,-ասել է նա: Ինչ վերաբերում է մեկնաբանություններին ու երաշխիքներին, ապա Հոֆստրան ընդգծել է, որ դրանք հիմնվելու են ԺՄՀԻԳ-ի նախկին հաշվետվությունների վրա: Դիվանագետի կարծիքով, դիտորդների թիվը չի գերազանցելու մի քանի հարյուրը, իսկ առաջին նախընտրական մոնիտորինգը նրանք կիրականացնեն արդեն մի քանի շաբաթից: «Մենք ծրագրում ենք անցկացնել խորհրդարանական ընտրությունների լիարժեք մոնիտորինգ` սկզբից մինչև վերջ»,-ամփոփել է Հոֆստրան: ԵՄ-ն ԵԱՀԿ-ի հետ համատեղ կհատկացնի 1.7 մլն եվրո Հայաստանում միջազգային ստանդարտներին համապատասխան խորհրդարանական արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |