ՀՀ նախագահը տարածաշրջանային խնդիրներ է քննարկել Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ

ՀՀ նախագահը տարածաշրջանային խնդիրներ է քննարկել Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իրենց հավատարմագրերն են հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպաններ Ջոնաթան Ջեյմս էյվզը և տիկին Քեթրին Ջեյն Լիչը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:Նախագահը շնորհավորել է դեսպաններին` մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ իրենց փորձառությամբ և համատեղ աշխատանքով Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանները կնպաստեն հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից երկուստեք կարևորվել են տարբեր մակարդակի փոխայցելությունների, շփումների ակտիվացումը, երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական դարձած խորհրդակցություններն ու Մեծ Բրիտանիայի հետ փոխգործակցության զարգացումը Եվրոպական Միության ձևաչափում ևս:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի:

7  19.01.12 - Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպաններ Ջոնաթան Ջեյմս Էյվզին և Քեթրին Ջեյն Լիչին իրենց հավատարմագրերը հանձնեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---