Կարեն Բեքարյան. Սոչիի հանդիպումը ցույց տվեց, որ կողմերը կենտրոնացել են վստահության ամրապնդման վրա

Կարեն Բեքարյան. Սոչիի հանդիպումը ցույց տվեց, որ կողմերը կենտրոնացել են վստահության ամրապնդման վրա

PanARMENIAN.Net - Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի ու Դմիտրի Մեդվեդևի Սոչիում կայացած հանդիպումը ցույց տվեց, որ ղարաբաղյան կարգավորման կողմերը կենտրոնացել են վստահության ամրապնդման վրա: Այդ մասին լրագրողներին է հայտարարել «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը: «Թուղթը չի կարող ինքնանպատակ լինել և կողմերը դա հասկանում են»,-ասել է նա: Անդրադառնալով շփման գծում միջադեպերի մոնիտորինգին ու հետաքննությանը՝ Կարեն Բեքարյանը նշել է, որ «միջնորդները պետք է առավել հետևողական լինել շփման գծում միջադեպերի հետաքննության գործում»:

Ըստ քաղաքագետի, Սոչիի հանդիպման բացթողումն այն էր, որ հերթական անգամ հայտարարության տակ բացակայում է ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչների ստորագրությունը: «Իրական բեկում կարգավորման գործընթացում տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ ԼՂՀ ներգրավվի բանակցային գործընթացում»,-հայտարարել է քաղաքագետը:

Հունվարի 23-ին Սոչիում Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում քննարկվել է «այն հարցերի ողջ համալիրը, որոնք դեռևս համաձայնեցված չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավրոման հիմնարար սկզբունքների նախագծում»: Նախագահները «կարծիքներ են փոխանակել կոնկրետ բարդ թեմաների շուրջ և հանգել այն եզրակացության, որ աշխատանքը պետք է շարունակել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար: «Հանդիպման մասնակիցները ընդհանուր սկզբունքների շուրջ աշխատանքն արագացնելու պատրաստակամություն են հայտնել, որպեսզի հետո դրա հիման վրա անցնեն իրավաբանորեն պարտադիր հաշտության պայմանագրի մշակմանը»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

4  24.01.12 - Քաղաքագետ Կարեն Բեքարյանի մամուլի ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---