ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԴԵՄ Է ՄԵՆԱՇՆՈՐՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը հանդես է գալիս «ԱրմենՏել» ընկերությանը Հայաստանի հեռախոսակապի նկատմամբ մենաշնորհային իրավունքից զրկելու օգտին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել է ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը: Նրա խոսքերով, մենաշնորհը խոչընդոտում է հեռահաղորդակցության շուկայի զարգացմանը հանրապետությունում: Նա նշել է կապի բարձր գներն ու վատ որակը: Որպես օրինակ Ռոբինսոնը հիշատակել է Վրաստանը, որտեղ բջջային կապի երեք օպերատորների միջեւ մրցակցության շնորհիվ գներն ավելի ցածր են, իսկ որակը` բարձր: Միեւնույն ժամանակ նա անթույլատրելի է համարել մի մենաշնորհի փոխարինումը մյուսով: Ըստ որոշ տեղեկությունների, ներկայումս Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում որպես հեռախոսակապի օպերատոր Ռուսաստանի «Ռոստելեկոմ» ընկերությանը ներգրավելու շուրջ: Իսկ որպես բջջային կապի օպերատոր հիշատակվում են «Ղարաբաղտելեկոմ»-ն ու ռուսաստանյան «Մեգաֆոն»-ը, որի անուղղակի սեփականատերը Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---