ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի իրավապահ մարմինները հայտնաբերել են հանցավոր մի խումբ, որը զբաղվում էր անօրինական ճանապարհով երեխաներին արտասահման տեղափոխելով: Այդ մասին, ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, հայտնել է ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբասովը: Նրա խոսքերով, այդ մարդիկ արտասահման էին տանում հիվանդ երեխաներին, ուր նրանց օգտագործում էին որպես ներքին օրգանների փոխպատվաստման դոնորներ: Ընդ որում, նախարարը չի հայտնել այն երկրների անվանումները, ուր տեղափոխվել են երեխաները: Նա խոստովանել է, որ թրաֆիքինգի երեւույթն առկա է Ադրբեջանում եւ քայլեր են ձեռնարկվում դրա դեմ պայքարն ուժեղացնելու ուղղությամբ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---