Եվա Մեձորյան.

Հայաստանի և Սփյուռքի համագործակցությունը շատ է ամրապնդվել

6 մայիսի 2010
Եվա Մեձորյան
Ապրիլին Հայաստանում տեղի ունեցան հայտնի ամերիկահայ երգչուհի Եվա Մեձորյանի համերգները: Համերգների ողջ հասույթն ուղղվեց բարեգործկան նպատակների` ի նպաստ հայ ընտանիքների, երեխաների: Այդ կինը ճանաչում է Հայաստանը և իրազեկ է նրա խնդիրներին, քանի որ հասցրել է ուսումնասիրել դրանք, լինելով տարբեր բարեգործական կազմակերպությունների, ասոցիացիաների ու հայկական դպրոցների նախագահը, ինչպես նաև ուրիշներին լսելու, սակայն ամեն ինչ անձամբ ստուգելու իր ունակությամբ: Արդեն մի քանի տարի է, ինչ ամուսիններ Ջեկ և Եվա Մեձորյանները բարեգործությամբ են զբաղվում Հայաստանում: Եվա Մեձորյանը հիմնել է բժշկական հիմնադրամ, որը ամենածանր տարիներին նորագույն սարքավորումներով էր ապահովում Հայաստանի հիվանդանոցները: Այդ հիմնադրամի օգնությամբ նա կարողացավ 1,5 մլն դոլար հավաքել ի նպաստ Սպիտակի երկրաշարժից տուժածների:

Ռուբեն Թոփչյան.

Հայկական բուհերի ռեկտորները պատրաստ են բարեփոխումների, սակայն զգուշություն են ցուցաբերում

8 ապրիլի 2010
Պրոֆեսիոնալ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ կապված` Հայաստանի կառավարությունը 2009-ին որոշեց այդ ոլորտը կարգավորող հատուկ մարմին ստեղծել: “Պրոֆեսիոնալ կրթության որակի ապահովման ազգային կենտրոն” հիմնադրամը դարձավ այդպիսի մարմին և իրականացնում է այդ գործառույթը: Հիմնադրամի գործունեության և ձեռքբերումների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին պատմել է հիմնադրամի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ռուբեն Թոփչյանը:

Գագիկ Եգանյան.

Գաղթականների վերադարձը. ցանկալի նպատակից մինչեւ խնդիրը

26 մարտի 2009
Գաղթի հարցը եղել եւ մնում է հետխորհրդային տարածքի երկրների, այդ թվում` Հայաստանի լուրջ խնդիրներից մեկը: Այսօր ստեղծված գլոբալ ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի կառավարության հիմնական խնդիրներից մեկն է` ժամանակին արձագանքել եւ ընտրել գաղթի քաղաքականության այն առաջնային ուղղությունները, որոնք առավել լիարժեք կկարողանան լուծել առաջացած խնդիրները: Այդ խնդիրների լուծման իր տեսությամբ PanARMENIAN.Net-ի հետ կիսվել է Հայաստանի Տարածքային կառավարման նախարարության Գաղթի գո-շակալության պետ :
---