13  05.06.12 - Հայաստան-Ղազախստան ընկերական ֆուտբոլային հանդիպումը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 3:0 հաշվով համոզիչ հաղթանակ տոնեց Ղազախստանի նկատմամբ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 3:0 հաշվով համոզիչ հաղթանակ տոնեց Ղազախստանի նկատմամբ

PanARMENIAN.Net - Ղազախների հետ ընկերական խաղի երկրորդ կեսը սկսվեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առավելությամբ 3:0 հաշվով: Երկու գնդակ էր հեղինակել Գևորգ Ղազարյանը և մեկ անգամ էլ աչքի էր ընկել Յուրա Մովսիսյանը:

Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականի կազմում Ռոբերտ Արզումանյանի և Կառլեն Մկրտչյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկան Հրայր Մկոյանն ու Արթուր Սարկիսովը:

Հայաստանի ընտրանին կրկին գործում էր առաջին համարով` թելադրելով խաղի իր կանոնները: Սակայն չնայած ստեղծած բազմաթիվ գոլային պահերին`մրցակցի դարպասը գրավել չստացվեց: Ղազախների դարպասապահին մի քանի անգամ անհանգստացրին Գևորգ Ղազարյանը, Յուրա Մովսիսյանը և Հենրիկ Մխիթարյանը:

Վարդան Մինասյանը խաղալու հնարավորություն տվեց նաև երիտասարդ պաշտպան Կամո Հովհաննիսյանին, որը փոխարինեց Սարգիս Հովսեփյանին: Ավագի թևկապով խաղը շարունակեց Հենրիխ Մխիթարյանը:

Սա Հայաստանի և Ղազախստանի ընտրանիների 5-րդ հանդիպումն էր, և հայ ֆուտբոլիստները տոնեցին իրենց 3-րդ հաղթանակը: Մեկ հանդիպում ավարտվել է ոչ ոքի, մեկ անգամ էլ հաղթել են ղազախները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---