B խմբի հետնապահների մրցավեճի առաջին կեսում Մալթան 1:0 հաշվով հաղթում է Հայաստանին 7 հունիսի 2013 - 20:49 AMT PanARMENIAN.Net - Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում ընդունել է Մալթային: Ընտրական B խմբի հետնապահների մրցավեճում առայժմ նվազագույն հաշվով հաղթում է Մալթան: Թեև առաջին իսկ րոպեներից հիմանականում հայ ֆուտբոլիստներն էին գրոհում, բայց արդեն 8-րդ րոպեին Միխալ Միֆսուդը օգտվեց պաշտպանների սխալից ու գրավեց Ռոման Բերեզովսկու դարպասը: Բաց թողած գոլից հետո էլ Վարդան Մինասյանի սաները շարունակեցին տիրել տարածքային նախաձեռնությանը, բայց ոչ մի կերպ չէին կարողանում վտանգավոր պահ ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Հայաստանի հավաքականի պաշտպանությունը շարունակում էր ճեղքել թույլ տալ, Միֆսուդը հեշտությամբ շրջանցում էր մի քանի հայ պաշտպանների: Արդեն խաղակեսի միջնամասում Մալթան կարող էր կրկնապատկել հաշիվը, բայց հարմար դիրքում հայտնված Կլիտոն Ֆաիլան գլխով բարձր հարվածեց: Հայերն անընդհատ մոտենում էին մրցակցի դարպասին, բայց կատարել վերջին հարվածը չէր ստացվում: Տուգանայինում նրանց նկատմամբ խսիտ հսկողություն էր իրականացվում, այդ պատճառով էլ փորձեցին հեռահար հարվածներով անակնկալի բերել մրցակցին: Ամենավտանգավորը Էդգար Մանուչարյանի հարվածն էր, բայց դարպասապահ Ջասթին Հաբերին հաջողվեց գնդակը դուրս բերել անկյունային: Այնուհետև հայ ֆուտբոլիստները գեղեցիկ խաղարկեցին տուգանայինը, բայց Դավիթ Մանոյանի փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանի հարվածը փակեց պաշտպանը: Հետո արդեն Կառլեն Մրտչյանն էր հարմար դիրքում հայտնվել, բայց նրա գլխով հարվածն ընթացավ աննշան շեղությամբ: Առաջին կեսում Հայաստանի ընտրանուն այդպես էլ չհաջողվեց խփել պատասխան գնդակը, բայց առջևում դեռ 45 րոպե կա և նրանք կարող են խաղի ընթացքը փոխել իրենց օգտին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին |