Պրահայում Հայաստանի հավաքականը հաղթեց չեխերին 2։1 հաշվով (վիդեո) 6 սեպտեմբերի 2013 - 23:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 1։2 հաշվով հաղթանակ տարավ Չեխիայի հավաքականի նկատմամբ իրենց իսկ դաշտում Պրահայում։ Խաղի 31-րդ րոպեին հաշիվը բացեց մեր հավաքականի ու Մախաչկալայի «Անժիի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը։ Երկրորդ խաղակեսում մեր դարպասապահ Ռոման Բերեզովսկին ծնկի վնասվածք ստացավ, նրան փոխարնինեց Գևորգ Կասպարովը, ով խաղադաշտ դուրս գալուց մեկ րոպե անց բաց թողեց գնդակը․ գոլի հեղինակ դարձավ Տոմաշ Ռոսիցկին։ Խաղի 90-րդ րոպեին մրցավարը ևս 4 րոպե ավելացրեց հիմնական ժամանակին, երկու րոպե անց մեր հավաքականի ու «Շախտյորի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը գրավեց Չեխի դարպասն ու հաղթանակ բերեց մեր հավաքականին։ Հաջորդ խաղը մեր հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտումԼ Հայաստանի հավաքականի կհանդիպի Դանիայի հավաքականին, որի հանդեպ արդեն մեկ հաղթանակ տարել է՝ 0:4 հաշվով իրենց դաշտում։ «Բ» խմբի մրցաշարային աղյուսակը հետևյալն է․ 1. Իտալիա - 14 բալ (6 խաղ) 2. Բուլղարիա - 10 (6) 3. Չեխիա - 9 (7) 4. Հայաստան - 9 (7) 5. Դանիա - 6 (6) 6. Մալթա - 3 (6) Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |