«Aeroflot Open 2009» փառատոնի A2 եւ C մրցաշարերում առաջատարները հայ շախմատիստներն են

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին Մոսկվայում մեկնարկած շախմատի «Aeroflot Open 2009» ութերորդ բաց միջազգային փառատոնի առաջին երկու փուլերում, որ կայացել են փետրվարի 17-ին եւ 18-ին, 26 հայ շախմատիստներից միայն Լեւոն Բաբուջյանը A խմբում, Աղասի Ինանցն ու Սարգիս Սարգսյանը C խմբում իրենց պարտիաները ավարտել են հաղթանակով, եւ 2 միավորով հայտնվել են համապատասխան մրցաշարերի առաջատարների թվում: A ուժեղագույն մրցաշարում հայ շախմատիստներից ամենաարդյունավետը երկու փուլերից հետո Ռաֆայել Վահանյանն է, որը 1,5 միավորով կիսում է 4-26 տեղերը մրցաշարի այլ մասնակիցների հետ: Դրեզդենի օլիմպիադայի լավագույն շախմատիստ Գաբրիել Սարգսյանը երկու առաջին պարտիաներում կիսել է միավորները գրոսմայստեր Եվգենի Ռոմանովի (ՌԴ) եւ Սերգեյ Ժգալկոյի (Բելառւս) հետ եւ հավաքել է մեկ միավոր: Նույնքան միավոր ունեն օլիմպիական չեմպիոններ Արտաշես Մինասյանը, Տիգրան Պետրոսյանը, գրոսմայստերներ Զավեն Անդրեասյանը, Հրանտ Մելքումյանը եւ Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանը:



Նշենք, որ A 1 մրցաշարի հաղթողը կստանա 21 000 եվրո, A2-ը` 9 000 եվրո, B մրցաշարինը` 3 500 եվրո եւ C մրցաշարինը` 2000 եվրո: Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում է 180 000 եվրո:



Երրորդ փուլի պարտիաները տեղի կունենան փետրվարի 19-ին:



Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաեւ բլից մրցաշար 40 000 եվրո մրցանակային հիմնադրամով, որի 6 հաղթողները աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելու իրավունք կստանան, որը տեղի կունենա նոյեմբերին Տալի հուշամրցաշարի շրջանակներում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---