Լեւոն Պաչաջյանը վարձակալության հիմունքով հանդես կգա «Ֆրեդրիկսթադ» ակումբի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի եւ շվեդական «Գաիս» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը կպաշտպանի նորվեգական «Ֆրեդրիկսթադի» գույները վարձակալության հիմունքով մինչեւ 2009թ. օգոստոսի 1-ը: «Ֆրեդրիկսթադի» ու «Գաիսի» գործարքը Պաչաջյանի տեղափոխման վերաբերյալ ներառում է նաեւ վարձակալության ժամկետի երկարացման իրավունք մինչեւ տարեվերջ: Այդ մասին ասվում է շվեդական ակումբի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:



Ըստ նորվեգական ակումբի մարզիչի օգնական Յոահիմ Ջոնսոնի, նրանք շատ են հավանել Պաչաջյանին եւ կցանկանային տեսնել նրան թիմում:



«Պաչաջյանը խաղացել է «Ֆրեդրիկսթադի» կազմում «Ռոսենբորգ» թիմի դեմ Լա Մանգում, որտեղ մենք հավաք էին անցկացնում: Նա մեղ դուր եկավ: Մենք հետեւում էինք Պաչաջյանի խաղին «Գաիսում»: Նա «Գաիսի» համար շատ մեծ աշխատանք է կատարել»,-նշել է Ջոնսոնը:



«Ֆրեդրիկսթադի» ղեկավարությունը չի բացառում Պաչաջյանի հետ պայմանագիրը վերանայելու հնարավորությունը, կախված ՀՀ հավաքականի պաշտպանի խաղի որակից առաջիկա 5 ամիսներին նորվեգական ակումբի կազմում: Նշենք, որ Պաչաջյանի պայամանագիրը շվեդական ակումբի հետ ուժի մեջ է մինչեւ 2013թ. :
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---