Հայ մարզիկներն անհաջող ավարտեցին իրենց ելույթներն Եվրոպայի թեթեւ աթլետիկայի 30-րդ առաջնությունում 7 մարտի 2009 - 23:18 AMT PanARMENIAN.Net - Հայ մարզիկներն ավարտեցին իրենց ելույթները փակ տարածքում Եվրոպայի թեթեւ աթլետիկայի 30-րդ առաջնությունում, որն անցնում էր մարտի 6-8-ը Թուրինում: Այսօր Արսեն Սարգսյանն անհաջող ելույթ ունեցավ եւ 7,53մ արդյունքով զբաղեցրեց 9-րդ տեղը խմբում եւ 20-րդ տեղը ընդհանուր ստուգարքում (28 մասնակից) հեռացատկում, այդպիսով դուրս մնալով առաջնությունից որակավորման փուլում: Որակավորման փուլի լավագույն մարզիկներն էին Սեբաստյան Բայերն ու Ուինտեր Նիլսը, որոնք ցատկեցին համապատասխանաբար 8,12մ եւ 8,04 մ: Այս մարզաձեւում եզրափակիչ են դուրս գալիս որակավորման փուլում առաջին ութնյակում տեղ զբաղեցրած մարզիկները: Հիշեցնենք, որ երեկ եռացատկ մարզաձեւում իր ելույթներն ավարտեց Հայաստանի ներկայացուցիչ Հայկանուշ Բեկլարյանը, որը 12,57մ արդյունքով զբաղեցրեց վերջին տեղը եւ դուրս մնաց որակավորման փուլից: 2009թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցումներն ու փակման արարողությունը տեղի կունենան մարտի 8-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին |