«Միկան» եւ «Փյունիկը» կմասնակցեն ֆուտբոլի Վ.Բուբուկինի անվան միջազգային մրցաշարին

PanARMENIAN.Net - «Միկա» եւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբների թիմերը կմասնակցեն լեգենդար ֆուտբոլիստ, սպորտի վաստակավոր վարպետ, Եվրոպայի չեմիպիոն Վալենտին Բուբուկինի հիշատակին նվիրված Սոչիում կայանալիք ֆուտբոլի միջազգային մանկական մրցաշարին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Սոչի քաղաքի ֆուտբոլի մանկապատանեկան լիգայի մամլո ծառայությունից:



«Միկայի» թիմը կմասնակցի 1993 թվականին ծնված ֆուտբոլիստների մրցաշարին, իսկ «Փյունիկը» կներկայացնեն 1995 թվականին ծնված ֆուտբոլիստները:



Մրցաշարը կանցակցվի Ռուսաստանի ֆուտբոլի միության հովանավորությամբ: Կազմակերպվել է Սոչի քաղաքի ֆուտբոլի մանկապատանեկան լիգայի կողմից` ՌԴ կառավարության «ՌՈՍԻՉ» ֆուտբոլային ակումբի եւ Հարավային դաշնային մարզի ֆուտբոլի ֆեդերացիայի միության հետ համատեղ:



Ինչպես հաղորդեցին «Միկա» ֆուտբոլային ակումբի մամլո ծառայությունից, Աշտարակի ակումբի պատվիրակությունը գլխավոր մարզիչի ղեկավարությամբ Սոչի կմեկնի մարտի 29-ին, քանի որ 1993 թվականին ծնված ֆուտբոլիստների մրցաշարը տեղի կունենա մարտի 29-ից ապրիլի 5-ը:



Մրցաշարի շրջանակներում տեղի կունենան ՖԻՖԱ-ի մասնագետների կողմից կազմակերպված տեխնիկական սեմինարներ, մանկական ֆուտբոլի զարգացման, վերջինիս սոցիալական եւ նյութական հիմքի հարցերի շուրջ բանավեճերի ընդարձակ հարթակ կբացվի:



Բացի մարզական ծրագրից, մրցաշարի կազմակերպիչները նախապատրաստել են նաեւ զվարճանքների հագցված ծրագիր: Այսպես, պատանի մարզիկները կմասնակցեն մրցաշարի բացման տեսարժան արարողությանը եւ Վալենտին Բուբուկինի անվան ֆուտբոլային փառքի ծառուղու հիմնադրմանը, որը տեղի կունենա մրցաշարի անցկացման վայրում` «Դագոմիս» ֆուտբոլային մարզումների համար նախատեսված համալիրում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---