Մանվելյանը հերքել է. Չի ասել, թե ցանկանում է հանդես գալ Ֆրանսիայի հավաքականում18 հունվարի 2022 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական «Նանտի» կիսապաշտպան Գոռ Մանվելյանը հերքել է արտասահմանյան լրատվականներում հայտնված հարցազրույցը, որում իբր ասել էր, որ ցանկանում է հանդես գալ Ֆրանսիայի հավաքականում։ «Ես հավաքականի ընտրության մասին կմտածեմայն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինի։ Այժմ 100%-ով կենտրոնացած եմ ակումբային կարիերայիս վրա։ Ես նման բան չեմ ասել»,- այս մասին Մանվելյանն ասել է Armenian Football Group-ին։ 2021 թվականի ապրիլին «Նանտը» պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել 19-ամյա կիսապաշտպանի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվական։ Գոռը «Նանտի» սան է և հանդես էր գալիս ակումբի երկրորդ թիմում։ Հայ ֆուտբոլիստը ծնունդով Արցախից է։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |