Հայ թենիսիստները կմեկնեն Կոտ-դ' Իվուար` Դեւիսի գավաթի մրցաշարին

PanARMENIAN.Net - Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը կմասնակցի Դեւիսի գավաթի եվրո-աֆրիկյան գոտու 4 խմբի խաղերին, որոնք տեղի կունենան ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 3-ն Աբիջանում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Հայաստանի թենիսի ֆեդերացիայում, Դեւիսի գավաթի մրցաշարում Հայաստանի թիմի ավագ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ, ՀՀ-ն կներկայացնեն Հարություն Սոֆյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Հենրիխ Նիկողոսյանը եւ Աշոտ Գեւորգյանը:



4 խմբում Հայաստանի մրցակիցները կլինեն Կոտ-դ' Իվուարի, Գանայի, Զիմբաբվեի ու Կամերունի թիմերը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---