Հայ ըմբշամարտիկ Ռուսլան Բասիեւը Եվրոպայի առաջնության եզրափակչում կհանդիպի ադրբեջանցի Ալի Իսաեւի հետ

PanARMENIAN.Net - Վիլնյուսում մեկնարկել է ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ մարտի 31-ից մինչեւ ապրիլի 2-ը մրցումներ տեղի կունենան ազատ ոճում, իսկ ապրիլի 3-5 հունահռոմեական ոճում:



Չորս հայ ազատ ոճի ըմբշամարտիկներ արդեն սկսել են իրենց ելույթները: Առավել հաջող հանդես եկավ Ռուսլան Բասիեւը (120 կգ): Հերթական հաղթնակը տանելով լատիշ Սերգեյս Ջոմինսի, վրացի Դավիթ Օթիաշվիլու եւ կիսաեզրափակչում` Վասիլի Տեսմինեցկու հանդեպ, Բաշիեւը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի ադրբեջանցի Ալի Իսաեւի հետ:



Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը (55 կգ), երկու հաղթանակ տանելով մեկ ութերորդում եւ քառորոդ եզրափակչում շվեյցարացի Ուրսե Ուալդի եւ ուկրաինացի Վլադիմիր Դուբովի հանդեպ, դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ սկզբում պարտվեց ռուսաստանցի Նարիման Իսրապիլովին, իսկ այնուհետեւ բրնոզի համար պայքարում զիջեց Բուլղարիայի ներկայացուցիչ Ռադոսլավ Վելիկովին:



Ժիրայր Հովհաննիսյանը եւս հաղթեց բրիտանացի Միրոսլավ Դյուկինին ու սլովակ Ռոբերտ Օլլեին, սակայն կիսաեզրափակչում պարտվեց ուկրաինացի Անդրեյ Ստանդնիկին եւ նույնպես կպայքարի բրոնզի համար:



Հարություն Ենոքյանը չհասավ կիսաեզրափակչին` տանուլ տալով Լեհաստանի ներկայացուցիչ Յարոսլավ Մարցինկեւիչին:



Արթուր Առաքելյանը (60կգ), Սուրեն Մարկոսյանը (74 կգ) եւ Էդգար Ենոքյանը կշարունակեն իրենց ելույթները:



Հիշեցնեմ, որ Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ներկայացնում են 7 ըմբշամարտիկներ:



Ազատ ոճի ըմբշամարտիկներ`



Միհրան Ջաբուրյան-55 կգ ք/կ

Արթուր Առաքելյան-60 կգ

Ժիրայր Հովհաննիսյան-66 կգ

Սուրեն Մարկոսյան-74կգ

Հարություն Ենոքյան-84 կգ

Ռուսլան Բասիեւ-120 կգ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---