Հայաստանի երիտասարդական հավաքականի թիավարության առաջնության փակումը կկայանա Երեւանյան լճի ափին

PanARMENIAN.Net - Հայաստանի թիավարության երիտասարդական հավաքականի առաջնությունը մոտենում է ավարտին: Ապրիլի 11-ին Երեւանյան լճի ափին կկայանա երկրի առաջնության փակման արարողությունը, որն իր մեջ ներառում է մրցանակակիրներին մեդալներով եւ դիպլոմներով պարգեւատրելը:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է թիավարության Հայաստանի հավաքականի մարզիչ Հարություն Գասպարյանը, հայ մարզիկներն արդեն եզրափակել են իրենց ելույթները թիավարական սլալոմ եւ ակադեմիական թիավարություն դիսցիպլիններում, իսկ ապրիլի 11-ին կկայանա թիավարում բայդարկաներով եւ կանոեներով կարգերի Հայաստանի առաջնության հաղթողների պարգեւատրման արարողությունը:



Հայաստանի առաջնության գլխավոր դատավոր է հանդես գալու Անդրկովկասում միջազգային կարգի միակ դատավոր Սամսոն Պողոսյանը:



Երկու ուժեղագույն թիավարողները կընդգրկվեն թիավարության միջազգային ֆեդերացիայի (FISA) «Երիտասարդ տաղանդավոր մարզիկ» ակումբ:



Հայաստանի առաջնությունից հետո կձեւավորվի թիավարության երիտասարդական հավաքական, որը կմասնակցի աշխարհի երիտասարդական առաջնություններին Ռուսաստանում (հուլիսի 31-ից օգոստոսի 2) եւ Ֆրանսիայում (հուլիսի 10-11), իսկ 2010-ին` Սինգապուրի օլիմպիական խաղերին:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---