«Փյունիկը» դուրս է եկել Հայաստանի Գավաթի եզրափակիչ

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին կայացավ Հայաստանի Գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի «Փյունիկ» - «Ուլիս» պատասխան հանդիպումը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», որն «Ուլիսի» հանդեպ հաղթանակ է տարել առաջին հանդիպմանը 1:3 հաշվով, այս անգամ 1:0 հաշվով հաղթանակ տանելով իր մրցակցի հանդեպ, առաջինը նվաճեց Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիրը: 64-րդ րոպեին միակ հարվածած գոլի հեղինակը դարձավ Միհրան Մանասյանը:



Փյունիկցիների մրցակիցը պարզ կդառնա ապրիլի 22-ին Երեւանի «Նաիրի» մարզադաշտում կայանալիք «Բանանց» - «Միկա» կիսաեզրափակչի մյուս պատասխան մրցավեճում: Հիշեցնենք, որ այս թիմերի միջեւ կայացած կիսաեզրափակչի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի` 1:1 հաշվով:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---