Վահագն Ստեփանյանը յոթերորդ տեղն է զբաղեցրել Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի հինգերորդ փուլում31 մայիսի 2009 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն ավարտել է իր ելույթները Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի մայիսիս 29-30-ը Մոսկվայում ընթացող հինգերորդ փուլում: Երեք հայ մարմնամարզիկներից միայն Վահագն Ստեփանյանին է հաջողվել հաջողությամբ հաղթահարել «Նժույգ» մարզաձեւում որակավորման փուլը եւ դուրս գալ եզրափակիչ, որտեղ, 14.950 ամփոփիչ գնահատականով զբաղեցրել է 7-րդ տեղը:«Զուգափայտեր» մարզաձեւում Ստեփանյանը զբաղեցրել է 21-րդ տեղը եւ եզրափակիչ դուրս չի եկել: Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Հարություն Մերդինյանը, 14.000 գնահատականով, զբաղեցրել է 15-րդ տեղը («Նժույգ») եւ դուրս է մնացել մրցումներից, քանի որ եզրափակիչ փուլ դուրս են գալիս այն մարզիկները, ովքեր որակավորման փուլում ընդգրկվել են լավագույն ութնյակի կազմում: «Փայտաձող» եւ «ազատ վարժություններ» մարզաձեւերում կանանց մրցումներում անհաջող ելույթ է ունեցել Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիանա Կոբալյանը` չկարողանալով հաղթահարել որակավորման փուլը: Մրցաշարին մասնակցել են աշխարհի ավելի քան 30 երկրի ներկայացուցիչներ`ընդամենը շուրջ 120 մարմնամարզիկ: Նշենք, որ Հայաստանի հավաքականն այդ նույն կազմով ելույթ էր ունեցել 2008 թվականի Աշխարհի Գավաթի խաղարկությունում: Այն ժամանակ Հարություն Մերդինյանին եւ Վահագն Ստեփանյանին հաջողվել էր դուրս գալ եզրափակիչ փուլ եւ չորրորդ տեղը զբաղեցնել «Նժույգ» եւ «զուգափայտեր» մարզաձեւերում համապատասխանաբար: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |