Հայ շախմատիստուհիները կորցրել են «Չիբուրդանիձեի գավաթում» հաղթելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Մայա Չիբուրդանիձեի անվան միջազգային շախմատային մրցաշարի 8-րդ նախավերջին փուլում հայ շախմատիստուհիները կորցրել են հաղթելու բոլոր հնարավորությունները: Նրանցից ամենախոստումնալից Լիլիթ Գալոյանը պարտվել է Սլովենիայի ներկայացուցիչ Աննա Մուզիչուկին, Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել վրացուհի Միրանդա Միկաձեի հետ, եւ միայն Սիրանուշ Անդրեասյանին հաջողվել է հաղթանակ տանել Ինգա Խուրտսիլավայի նկատմամբ:



Այսպիսով, Հայաստանի բոլոր երեք ներկայացուցիչները վերջին 9-րդ փուլից առաջ ունեն 5 միավոր` հետ մնալով մրցաշարի միանձնյա առաջատար Բելլա Խոտենաշվիլիից 1.5 միավորով:



9-րդ փուլում Լիլիթ Մկրտչյանը եւ Սիրանուշ Անդրեասյանը կհանդիպեն վրացուհի Ալեքսանդրա Վախանիայի եւ համապատասխանաբար Նինո Խուրցիձեի հետ, իսկ Լիլիթ Գալոյանը կխաղա ուկրաինուհի Մարիա Մուզիչուկի հետ:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---