Հենրիկ Լարսոնի կրկնակի գոլը հաղթանակ բերեց «Հելսինբորգին» «Միկայի» հետ խաղում

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին Աշտարակի «Միկան» մասնակցեց Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի առաջին խաղին` շվեդական «Հելսինբորգի» հետ: Ինչպես ակնկալվում էր, նախաձեռնողը շվեդական կողմն էր, սակայն առաջին խաղակեսում Աշտարակի թիմը կարողացավ անառիկ պահել իր դարպասները: Սակայն 2-րդ խաղակեսի սկզբում, 51-րդ րոպեին շվեդների աստեղային հարձակվող Հենրիկ Լարսոնը բացեց խաղի հաշիվը: Պատասխան գոլը հետեւեց 15 րոպե անց` աշտարակցիների իսպանացի լեգիոներ Ուլիսես Մոնտենեգրոն վերականգնեց հաշիվը ճշգրիտ հարվածով: «Միկայից» մի քանի լավ պահերի հեղինակ դարձավ հարձակվող Բոտի Դեմելը Կոտ դ'Իվուարից, սակայն չկարողացավ իր շանսն օգտագործել:



Սամվել Դարբինյանի սաները հաջողությամբ պաշտպանվում էին, երբեմն անցնելով հակահարձակման, եւ թվում էր, որ խաղը ոչ ոքի կավարտվի, սակայն 87-րդ րոպեին Լարսոնը խփեց երկրորդ գոլը, իսկ լրացուցիչ 1 րոպեում գոլ խփեց Էրիկ Սունդին:



Այդպիսով, «Բանանցից» հետո Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի առաջին խաղում պարտություն կրեց նաեւ Աշտարակի «Միկան», մրցակցի դաշտում զիջելով 3:1 հաշվով:



Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 9-ին Երեւանում:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---