Հայ շախմատիստները Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ հաղթանակն օրինաչափ են համարում

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայսթերները, օլիմպիական չեմպիոններ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը պատմել են հունիսի 24-25-ը Փարիզում տեղի ունեցած Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական խաղի մասին, որում Հայաստանի հավաքականը 11:4 հաշվով հաղթանակ է տարել:



«2 ամիս առաջ մենք առաջարկություն ենք ստացել հանդիպում անցկացնել, եւ մենք հաճույքով համաձայնեցինք: Չնայած նրան, որ մրցույթը Հայաստանի համար վարկանիշային էր, մարզական տեսանկյունից շատ հետաքրքիր էր: Խաղի առաջին օրը համառ պայքար էր ընթանում, եւ մենք այդքան հաջող հանդես չեկանք, քանի որ հոգնած էինք. ես «Ֆորդ-Բոյար» խաղից հազիվ էի հասցրել գալ խաղին, Լեւոն Արոնյանը եկել էր Ավստրալիայից, մյուսները եւս հոգնած տեսք ունեին, բայց երկրոդ օրը հաջող հանդես եկանք` հաղթանակ տանելով 11:4 հաշվով»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:



Վլադիմիր Հակոբյանն իր հերթին ասել է, որ Ֆրանսիա-Հայաստան հանդիպումը «շոուի» բնույթ էր կրում, բայց չնայած դրան, տրամադրվածությունը մարզական էր:



«Խաղի կազմակերպիչը մեր հայրենակից, Ֆրանսիայում բնակվող Վարդան Գաբրիելյանն էր: Նա իսկապես մեծ ջանքեր է գործադրել նրա համար, որպեսզի խաղը կայանա: Չնայած նրան, որ հանդիպումը «շոուի» բնույթ էր կրում, մենք լրջորեն տրամադրված էինք հաղթանակի: Մենք ի սկզբանե գերազանցում էինք մեր հակառակորդներին, ուստի հաղթանակը կարելի է օրինաչափ համարել»,- ասել է Հակոբյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---