Վիկ Դարչինյան. Մենամարտից հետո նրանք իմ մրցակցի անունը կփոխեն Ջոզեֆ «Շիմպանզե» Ագբեկոյի

PanARMENIAN.Net - Ամենաթեթեւ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը (Կատաղի ցուլ), որը հուլիսի 11-ին ռինգ է դուրս գալու IBF վարկածով առաջին թեթեւագույն քաշային կարգում չեմպիոն Ջոզեֆ «Կինգ-Կոնգ» Ագբեկոյի դեմ, հայտնել է, որ առաջին թեթեւագույն քաշային կարգում իր դեբյուտային մենամարտում պատրաստվում է առաջիկա մենամարտում նոկաուտի ենթարկել իր մրցակցին:



«Ես կարծում եմ, որ այդ մենամարտից հետո նրանք իմ մրցակցի անունը կփոխեն Ջոզեֆ «Շիմպանզե» Ագբեկոյի: Այս մենամարտը նրա համար ամենամեծ անհաջողությունն է լինելու: Ես տեսել եմ Ագբեկոյի մենամարտերը եւ դրանք ինձ բոլորովին չեն տպավորել: Ես նրան նոկաուտի կենթարկեմ իմ ուժի շնորհիվ: Ես անգամ կարող եմ բաց դեմքով մենամարտել նրա հետ եւ հարվածներ հասցնել, իսկ նա չի կարողանա պատասխան տալ: Հուսով եմ, որ նա ջանասիրաբար մարզվում է եւ պատրաստվում այդ մենամարտին, քանի որ չեմ ցանկանում, որպեսզի հաղթանակն ինձ հեշտ տրվի: Այդ մենամարտը նրա համար մղձավանջ կդառնա»,- ասել է Դարչինյանը:



Հայ բռնցքամարտիկը նաեւ նշել է, որ չի պատրաստվում իր ողջ կարիերայի ընթացքում պաշտպանել իր տիտղոսները, ուստի ցանկանում է ավելի բարձր կարգ անցնել:



«Ես չեմ կարող իմ ողջ կարիերան ծախսել տիտղոսների պաշտպանության վրա: Ես ստիպված եմ հաջորդ քաշային կարգ անցնել եւ ձգտել նոր տիտղոսների: Ես բավականաչափ ուժեղ եմ, որպեսզի հաղթեմ ցանկացածին»,- Դարչինյանի խոսքն է մեջբերում eastsideboxing.com-ը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---