Հայ բռնցքամարտիկները «Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկների մրցաշարում» նվաճել են 4 մեդալ 6 հուլիսի 2009 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Չեխով մերձմոսկովյան քաղաքում հունիսի 30-ից հուլիսի 4-ը տեղի է ունեցել համառուսական «Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկների մրցաշար» ավելի քան 80 բռնցքամարտիկների մասնակցությամբ, որոնք շարքում եղել են հայազգի բռնցքամարտիկներ, որոնցից չորսը հաջող են ելույթ ունեցել` արժանանալով երկու ոսկե եւ երկու արծաթե մեդալների:Այսպիսով, մինչեւ 48 կգ քկ-ում չեմպիոնի տիտղոսը նվաճել է Չելյաբինսկի մարզը ներկայացնող Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հայրապետյանը եւ մինչեւ 51 կգ ք/կ-ում` Միշա Ալոյանը (Նովոսիբիրսկի մարզ): Վերջինս եզրափակիչում համոզիչ հաղթանակ է տարել Ռուսաստանի հավաքականի վետերան 29-ամյա Գեորգի Բալակշինի նկատմամբ, որը տարիներ շարունակ իշխել է ռուսական բռնցքամարտի գերթեթեւագույն կարգում: Եւս երկու հայեր` Արմենակ Համբարձումյանը Ստավրոպոլի մարզից (Մինչեւ 57 կգ ք/կ) եւ մոսկվացի Դավիթ Առուստամյանն (մինչեւ 69 կգ ք/կ) արժանացել են արծաթե մեդալների: Ինչպես ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկոլայ Խրոմովը, Չեխովի մրցությունները գնահատվում են որպես պատրաստություն աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու Իտալիայում սեպտեմբերի 1-12-ը: Մրցաշարի կազմակերպիչն է Ռուսաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |