Հայ թեթեւատլետները ժամանել են Իտալիա մասնակցելու Աշխարհի պատանեկան առաջնությանը

PanARMENIAN.Net - Հայ թեթեւատլետներ Թամարա Բաղդասարյանը եւ Գոռ Ներկարարյանը հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաղդասարյանի ղեկավարությամբ հուլիսի 6-ին մեկնել են Իտալիա, որտեղ հուլիսի 8-12-ը Բրեսսանոն քաղաքում մասնակցելու են թեթեւ ատլետիկայի աշխարհի պատանեկան 6-րդ առաջնությանը:



Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Հայաստանի Թեթեւ ատլետիկայի ֆեդերացիայից, Թամարա Բաղդասարյանը մասնակցելու է եռաթռիչք եւ թռիչք-երկարություն դիսցիպլիններին, Գոռ Ներկարարյանը` միայն թռիչք-երկարությանը:



Առաջնության պաշտոնական անվանումը «Sudtirol -2009» է, քանի որ Բրեսսանոնը Sudtirol (Հարավային թիրոլ) ինքնավար մարզի քաղաք է հյուսիսային Իտալիայում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---