«Հելսինբորգը» «Միկային» առաջին իսկ փուլում դուրս թողեց Եվրոպայի լիգայի խաղարկությունից 9 հուլիսի 2009 - 21:56 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ին տեղի է ունեցել Եվրոպայի Լիգայի առաջին փուլի պատասխան խաղը, որում հայկական «Միկան» սեփական դաշտում ընդունել է շվեդական «Հելսինբորգին»: Աշտարակցիների համար հաջորդ փուլ դուրս գալու ամենաօպտիմալ տարբերակը հաղթանակն էր 2:0 հաշվով, քանի որ առաջին խաղից հետո շվեդներն առջեւում էին 3:1 հաշվով: Սակայն չնայած լիակատար խաղային եւ տարածքային առավելությանը, «Միկային» չհաջողվեց երկրորդ փուլի ուղեգիր նվաճել:Առաջ անցնելով ասենք, որ պատասխան հանդիպմանը չի մասնակցել շվեդական ֆուտբոլի լեգենդ Հենրիկ Լարսսոնը, որն առաջին խաղում երկու գոլ էր խփել: Առաջին խաղակեսում խաղի ընթացքը թելադրում էր Աշտարակի թիմը: Խաղի սկզբից «Միկան» նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց եւ բազմաթիվ վտանգավոր պահեր ստեղծեց, սակայն խաղային եւ տարածքային առավելությունը չկարողացավ վերածել գոլերի: Երկրորդ խաղակեսն ընթացավ նույն սցենարով. «Միկան» կրկին հարձակվում էր , բայց անարդյունք: 67-րդ րոպեին, օգտվելով պաշտպանների բացակայությունից, երկքայլ կոմբինացիայի արդյունքում շվեդների հարձակվող Ռենե Մակոնդելեն մենակ մնաց աշտարակցիների դարպասապահի դեմ եւ շեշտակի հարվածով գնդակն ուղղեց դարպասի ձախ անկյունը: «Միկային» հաջողվեց խուսափել պարտությունից միայն խաղի 82-րդ րոպեին: Տուգանային հրապարակում բրազիլացի Էդնեյի նկատմամբ կանոնների խախտման արդյունքում, մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որն իրականացրեց ինքը` տուժածը: Խաղի ավարտին աշտարակցիները մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին, որոնք իրականացնել սակայն չկարողացան: Այդպիսով, «Միկան» արտագնա հանդիպմանը պարտություն կրելով 1:3 հաշվով եւ սեփական հարկի տակ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի 1:1 հաշվով, շվեդներին զիջել է 2:4 ընդհանուր հաշվով եւ դուրս է մնացել Եվրոպայի Լիգայի խաղարկությունից, առաջին իսկ փուլում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |