Ձյուդոյի Թուրքիայի հավաքականը հաստատել է իր մասնակցությունը Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

PanARMENIAN.Net - Թուրքիայիհավաքականըվերահաստատել է սեպտեմբերի 11-13 Երեւանում կայանալիքՁյուդոյի Եվրոպայի երիտասարդներիառաջնության մասնակցության իրհայտը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիան: Ինչպես նախկինում հաղորդվում էր, Թուրքիայի երիտասարդական հավաքականը նախնական կազմով առաջնությանը պետք է ներկայանար 5 տղա եւ 6 աղջիկ ձյուդոյիստներով:



Ձյուդոյի Թուրքիայի հավաքականի կազմը`



Կանանց հավաքական`



Շահին Էբրուն (44 կգ)



Չիբիր Դերյան (48 կգ)



Զեհիր Թաջբուն (52 կգ)



Կատիփողլու Բաշրան (63 կգ)



Տղամարդկանց հավաքական`



Շոռլի Փանջուն (73 կգ)



Բաշոլ Մեհեմետ Բարքինը (81 կգ)



Յազիչի Ֆեյյազը (100 կգ)



Թուրքիայի պատվիրակության կազմում հավաքականին ուղեկցելու են 5 մարզիչ, 1 մրցավար, 1 ձյուդոյի պաշտոնյա: Թեեւ Թուրքիայիազգայինհավաքականը 2000 թվականին նույնիսկ Օլիմպիական չեմպիոն է ունեցել, այնուամենայնիվ վերջին տարիների ցուցանիշներով հավաքականը ամենաբարձր հորիզոնականները չի զբաղեցնում ձյուդոյի վարկանիշային աղյուսակում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---