Լեւոն Արոնյանը «Մեծ սաղավարտի» վերջին տուրում խաղաղ դաշն է կնքել Սերգեյ Կարյակինի հետ

PanARMENIAN.Net - Բիլբաոյում ընթացող «Մեծ սաղավարտի» վերջին 6-րդ տուրում հայ գրոսմայստերը սեւերով խաղաղ դաշն է կնքել Սերգեյ Կարյակինի հետ:



Հիշեցնենք, որ Արոնյանի համար մրցաշարն ավարտվեց 5-րդ տուրից հետո, որտեղ հայ գրոսմայստերը հաղթեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, եւ անհասանելի դարձավ մյուս մասնակիցների համար, ժամկետից շուտ հաղթանակ ապահովելով մրցաշարում:



Ալեքսանդր Գրիշչուկն ու իսպանացի գրոսմայստեր Սերգեյ Շիրովը 6-րդ տուրում եւս ոչ ոքի խաղացին:



Մրցաշարային ամփոփիչ դասավորությունը` Արոնյան-13, Կարյակին-7, Շիրով-3:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---