Գաբրիել Սարգսյանն իր առաջին հաղթանակն է տարել «Inventichess-2009»-ում

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն հաղթել է բուլղարացի շախմատիստուհի Անտոանետտա Ստեաֆնովային` 15-րդ կատեգորիայի «Inventichess-2009» միջազգային մրցաշարի 4-րդ տուրում, որն ընթանում է Անտվերպենում, այսպիսով իր առաջին հաղթանակը տանելով մրցաշարում:



Հիշեցնենք, որ հայ գրոսմայստերն առաջին տուրում պարտվեց ֆրանսիացի Էթյեն Բաքրոյին, իսկ 2-րդ եւ 3-րդ տուրերում` ոչ ոքի խաղաց իսրայելցի Էմիլ Սուտովսկու եւ լեհ Բարտոշ Սոչկոյի հետ:

4-րդ տուրի հաղթանակից հետո Սարգսյանը 2 միավոր է հավաքել եւ Ստեֆանովայի հետ կիսում է մրցաշարային աղյուսակի 5-6-րդ տեղերը:



Եվս մեկ արդյունավետ պարտիա էր Բարտ Միխելսի ու Աննա Մուզիչուկի հանդիպումը, որտեղ հաղթեց Մուզիչուկը: 4-րդ տուրի մյուս բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի հաշվով:



4-րդ տուրից հետո առաջատարներն են Էթյեն Բաքրոն ու Էմիլ Սուտովսկին` 3-ական միավորներով:



5-րդ տուրում Սարգսյանը կհանդիպի անգլիացի Դեյվիդ Հաուելի հետ:



4-րդ տուրի արդյունքները`



Ա. Ստեֆանովա` Բուլղարիա-Գ. Սարգսյան` Հայաստան-0:1

Դ.Հաուել` Անգլիա-Բ.Սոչկո` Լեհաստան-0,5:0,5

Կ.Սասիկիրան` Հնդկաստան-Է.Սուտովսկի` Իսրայել-0,5:0,5

Յ. Տիմման` Հոլանդիա-Է.Բակրո` Ֆրանսիա-0,5:0,5

Բ.Միխելս` Բելգիա-Ա.Մուզիչուկ` Սլովենիա-0:1



Մրցաշարային դասավորությունը 4 տուրից հետո` Բակրո, Սուտովսկի-3, Սասիկիրան, Մուզիչուկ-2,5, Սարգսյան, Ստեֆանովա-2, Միխելս, Տիմման, Սոչկո-1,5, Հաուել-0,5:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---