Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն անարդյունք է ավարտել է իր ելույթներն աշխարհի առաջնությունում24 սեպտեմբերի 2009 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն անարդյունք է ավարտել է իր ելույթները Դանիայում (Հերնինգ) կայացած աշխարհի առաջնությունում: Հայաստանի բոլոր 7 ներկայացուցիչները դուրս մնացին մրցաշարից, չհասնելով կիսաեզրափակիչ: Ժիրայր Հովհաննիսյանը (66կգ) եւ Ռուսլան Բասիեւը (120կգ) դուրս մնացին պայքարից արդեն առաջին մեկնարկային 1/16-ի մենամարտերից հետո, Հարություն Ենոքյանն (84կգ) ու Էդգար Ենոքյանը (96կգ) թողեցին մրցաշարը 1/8-ում: Արթուր Առաքելայնը (60կգ) 1/16 առաջին իսկ մենամարտում տանուլ տվեց ադրբեջանցուն, սակայն, քանի որ նրան հաղթած մրցակիցը դուրս եկավ եզրափակիչ, Առաքելյանը հնարավորություն ստացավ շարունակել պայքարը բրոնզի համար, սակայն կրկին անհաջող հանդես եկավ եւ լքեց մրցաշարը: Իսկ Սուրեն Մարկոսյանը (74կգ), որը հանդես էր գալիս վերջին օրը, առաջին իսկ մենամարտում հաղթեց վրաց մարզիկ Գելա Սագիրաշվիլիին, սակայն 1/8-ում` նա պարտվեց բուլղարացի Կիրիլ Թերզիեւին եւ զրկեց Հայաստանի հավաքականին մեդալ ստանալու վերջին հույսից: Հայ ըմբշամարտիկներից լավագույն արդյունքը ցույց տվեց Միհրան Ջաբուրյանը (50կգ), դուրս գալով եզրափակչի 1/4 , որի շնորհիվ ընդհանուր անհատական ստուգարքում գրավեց 8-րդ տեղը: Հայաստանի հավաքականը, հավաքելով 8 միավոր, Դանիայում աշխարհի առաջնության ընդհանուր թիմային ստուգարքում 15-16-րդ տեղերն է կիսել Ղազախստանի հավաքականի հետ: 63 միավորով առաջին տեղում է Ռուսաստանի հավաքականը, երկրորդում է` Ադրբեջանի հավաքականը 48 միավորով, եւ լավագույն եռյակը 40 միավորով եզրափակում է Իրանի հավաքականը: Սեպտեմբերի 25-ին մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը, որին Հայաստանը կրկին կներկայանա յոթ մարզիկով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |