Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը կմասնակցեն Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստերներ, օլիմպիական չեմպիոններ Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը կմասնակցեն Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը, որը տեղի կունենա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը Խանտի Մանսիյսկում (Ռուսաստան):



Մրցաշարին կմասնակցի 128 շախմատիստ, որոնք կպայքարեն ոչ միայն Աշխարհի գավաթակրի տիտղոսի, այլ նաեւ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի միակ ուղեգրի համար:



Աշխարհի գավաթի խաղարկությունը կանցնի նոկաուտ համակարգով եւ կմեկնարկի 1/64 եզրափակչից:



Ժամանակի հսկողությունը` 1 ժամ 30 րոպե 40 քայլի համար եւ 30 րոպե մինչեւ պարտիայի ավարտը` 30 վայրկյան հավելումով յուրաքանչյուր քայլի համար:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---