Հայաստանի հավաքականն առաջին պարտությունն է կրում շախմատի Եվրոպայի առաջնությունում

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի հավաքականը Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի 17-րդ թիմային առաջնության 3-րդ տուրում կրել է իր առաջին պարտությունը` զիջելով Սերբիայի հավաքականին 1,5:2,5 հաշվով:



Հայաստանից հաղթանակի է հասել միայն Լեւոն Արոնյանը: Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանը զիջել են իրենց մրցակիցներին, իսկ Տիգրան Պետրոսյանը ոչ ոքի է խաղացել:



Երեք տուրերից հետո Հայաստանի հավաքականը զիջել է իր դիրքերը եւ 4 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղը:



Չորրորդ տուրում հայ շախմատիստներն ուժերը կչափեն Սերբիայի երկրորդ հավաքականի հետ:



Հայաստան-Սերբիա-1.



Լեւոն Արոնյան-Իվան Իվանիսեւիչ-1:0

Գաբրիել Սարգսյան-Դրագան Սոլակ-0:1

Արման Փաշիկյան-Ռոբերտ Մարկուս-0:1

Տիգրան Պետրոսյան-Միլոշ Պերունովիչ-0,5:0,5:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---