Արդեն հայտնի են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցանակակիրները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրը: Ու թեեւ մինչեւ առաջնության ավարտը եւս մեկ տուր է մնացել, արդեն հայտնի են այն թիմերը, որոնք կզբաղեցնեն երեք մրցանակային տեղերը:



27-րդ տուրում կայացան հետեւյալ հանդիպումները`



«Շիրակ» - «Փյունիկ» 1:3

Գոլերը` Ալբերտ Թադեւոսյան (43, 52, 65), Վահագն Մինասյան (47, ինքնագոլ)



«Բանանց» - «Ուլիս» 2:3

Գոլերը` Նորայր Գյոզալյան (48), Արտյոմ Ադամյան (16), Արմեն Տիգրանյան (25), Ալեքսանդր Պետրոսյան (81), Սամվել Մելքոնյան (90+3-11մ)



«Գանձասար» - «Արարատ» 2:3

Գոլերը` Արսեն Ավետիսյան (16, 37), Ռոման Հարկուշա (62), Արա Հովհաննիսյան (64, 67)



«Միկա» - «Կիլիկիա» 2:1

Գոլերը` Բոտի Դեմել (9), Արթուր Մինասյան (53), Էդնեյ դե Օլիվեյրա (90+3)



Իններորդ անգամ անընդմեջ չեմպիոն կդառնա «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, որը 62 միավոր է հավաքել եւ անհասանելի դարձել իր մրցակիցների համար: Արծաթե մեդալների կարժանանան «Միկայի» ֆուտբոլիստները (58 միավոր): Իսկ երրորդ տեղում 50 միավորով հայտնվել է «Ուլիսը»:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---