Հայ շախմատիստները կմասնակցեն Թուրքիայում կայացող պատանիների միջեւ աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - 24 շախմատիստ Հայաստանից (8 աղջիկ եւ 16 պատանի) նոյեմբերի 12-22-ը թուրքական Կեմեր քաղաքում կմասնակցեն պատանիների աշխարհի առաջնությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը:



Պաշտոնական կայքի տվյալներով Հայաստանի հավաքականի նախնական կազմը հետեւյալն է.



Աղջիկներ.

Ելենա Եղիազարյան

Սոնա Ասատրյան

Սիրանույշ Ղուկասյան

Արփի Ազիզբեկյան

Զոզան Շաքրյան

Դիանա Մնացականյան

Անի Իվանյան

Մարիա Գեւորգյան



Պատանիներ.

Արման Հարությունյան

Տիգրան Հարությունյան

Օհանես Գաբուզյան

Տիգրան Ս. Պետրոսյան

Ռոբերտ Օհաննեսյան

Արման Պետրոսյան

Միքայել Մկրտչյան

Արտեմ Մանուկյան

Արսեն Աղաջանյան

Կարեն Գրիգորյան

Սարգիս Մանուկյան

Սամվել Տեր-Սահակյան

Վահե Բաղդասարյան

Սարգիս Ստամբոլցյան

Դավիդ Տիրատուրյան

Մանվել Պետրոսյան
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---