World cup-2009 շախմատի առաջնությանը կմասնակցեն երկու հայ գրոսմայստերներ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 14-ը Խանտի-Մանսիյսկում (Ռուսաստան) կկայանան շախմատի աշխարհի գավաթի մրցությունները` World cup-2009, որին կմասնակցեն 128 շախմատիստներ, որոնվ թվում` երկու հայ գրոսմայստերներ` Գաբրիել Սարգսյանն (2676) ու Տիգրան Պետրոսյանը (2615): PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Պետրոսյանը հայտնեց, որ պատրաստվում է այդ մրցաշարին ու կաշխատի հնարավորինս լավ ելույթ ունենալ:



Ներկա պահին հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը մասնակցում է «Ֆուտբոլ հանուն հավասար հնարավորությունների» առաջնությանը: «Ազատ ժամանակ մենք միշտ ֆուտբոլ ենք խաղում: Որոշ առումով այն նման է շախմատին, քանի որ երկու դեպքում էլ մտածել է պետք»,- նշեց Պետրոսյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---