Ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարում Հայաստանը կներկայացնի Հովհաննես Դավթյանը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-13-ը Տոկիոյում կկայանա ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարն, որ ամեն տարի անց է կացվում ձյուդոյի հիմնադիր Ձիգարո Կանոյի պատվին: Մրցաշարն ամփոփում է 2009թ. սեզոնը:



«Մեծ սաղավարտին» կմասնակցի 2007թ. Եվրոպայի արծաթե մրցանակակիր, մինչեւ 60կգ քաշային կարգում 2009թ. աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Հովհաննես Դավթյանը: «Ես շատ ուրախ եմ, որ ինձ անձամբ են հրավիրել մասնակցելու այս մրցաշարին, սա մեծ պատիվ է ինձ համար: Ես լավ են նախապատրաստվել եւ հուսով եմ, որ լավ ելույթ կունենամ»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Դավթյանը:



Դեկտեմբերի 8-ին ձյուդոիստն իր մարզիչ Կարեն Սիմոնյանի հետ մեկնում է Տոկիո, նա պայքարը կսկսի դեկտեմբերի 11-ին, իսկ 12-15-ը` կմասնակցի ուսումնամարզական հավաքին:



Ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարին յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել 2-ական մարզիչ յուրաքանչյուր քաշային կարգում: Մրցաշարի մրցանակային հիմնադրմը 150 000 դոլար է, հաղթողը կստանա` 5000, արծաթե մրցանակակիրը` 3000, իսկ բրոնզե մրցանակակիրը 1500 դոլար:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---