Առայժմ հայտնի չէ, թե ով կդառնա «Բանանցի» գլխավոր մարզիչ

PanARMENIAN.Net - 2009թ. Հայաստանի ֆուտբոլի առաջնության ավարտից հետո «Բանանց» ֆուտբոլային ակումբում որոշ փոփոխություններ կատարվեցին: Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, առաջնությանը «Բանանցի» ելույթների արդյունքները (4-րդ տեղ) ակումբի ղեկավարությունը գնահատեց որպես անբավարար, որից հետո մարզիչների շտաբը Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ հրաժարական տվեց: Սակայն մարզիչ Գյուլբուդաղյանցն ու իր օգնական Արա Նիգոյանը չլքեցին ակումբը: Երկուսն էլ այժմ զբաղվելու են երիտասարդ ֆուտբոլիստների դաստիարակությամբ: Արմեն Գյուլբուդաղյանցը նշանակվել է ակումբի տեխնիկական տնօրեն եւ վերահսկելու է մանկապատանեկան թիմերի մարզական գործընթացը: Իսկ Արա Նիգոյանը կշարունակի իր կարիերան պատանեկան թիմերում:



PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Բանանցի» մամլո քարտուղար Խաչիկ Չախոյանը հաղորդեց, որ առայժմ հայտնի չէ, թե ով կգլխավորի ակումբը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---