Հայ շախմատիստները միջազգային առաջնություններում հիմնականում երկրորդ տեղն են զբաղեցնում

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը, որը ներկայացնում է ԱՄՆ-ն, դարձավ «US OPEN» առաջնության հաղթողը: Առաջնությունը կայացավ Լոս-Անջելեսում արդեն 45-րդ անգամ: Ինչպես հաղորդում է uschess.org-ը, այս տարի «US OPEN»-ին 200 շախմատիստ էր մասնակցում: Խաչիյանը 8 հնարավոր միավորներից հավաքեց 6-ը եւ հաղթող դարձավ: Իսկ Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը նույնպիսի արդյունքով զբաղեցրեց 2-րդ տեղը:



Սթիլուոթեր (ԱՄՆ, Օկլահոմա նահանգ) քաղաքում տեղի ունեցավ միջազգային շախմատային առաջնություն, որին մասնակցում էին 32 շախմատիստներ: ՖԻԴԵ վարպետ Մովսես Մովսիսյանը (ԱՄՆ), որը 5,5 միավոր էր հավաքել 7 հնարավորից, 2-րդ տեղը զբաղեցրեց: Մովսիսյանը առաջնության առաջատար Կոնրադ Հոլթին (ՖԻԴԵ վարպետ) զիջեց 1 միավորով:



Բրազիլիայի շախմատի 76-րդ առաջնությունում, որն ընթանում է Ամերիկանա քաղաքում դեկտեմբերի 2-12-ը, մասնակցում են 12 շախմատիստներ: 7-րդ տուրից հետո միջազգային վարպետ Գրիգոր-Սեւակ Մեխիթարյանը 5,5 միավոր է հավաքել եւ երկրորդ տեղն է զբաղեցնում: Առաջատար Ջովաննի Վեկովիից նա հետ է մնում 0,5 միավորով: Մինչեւ առաջնության ավարտը 4 տուր է մնացել:



Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելոռուսիա) պորտուգալական Ֆիգեյրա դա Ֆոզ քաղաքում, որտեղ ավարտվեց շախմատի բաց առաջնությունը, 6-րդ տեղը զբաղեցրեց 46 մասնակիցների շարքում: Նա 6 միավոր էր հավաքել: 7 միավորով առաջնության հաղթող դարձավ Անտոն Կովալյովը (Արգենտինա):
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---