Վարդան Իսրայելյան. Դաշյանը Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է

PanARMENIAN.Net -
Երեւանի «Բանանց» ֆուտբոլի ակումբի կիսապաշտպան Արտակ Դաշյանը 3 տարով պայմանագիր է կնքել «Մետալուրգի» հետ:



Ինչպես հաղորդում է «Մետալուրգի» պաշտոնական կայքէջն, ակումբի սպորտային տնօրեն Վարդան Իսրայելյանն ասել է, որ հուսով է, թե Դաշյանը լավ խաղ ցույց կտա «Մետալուրգի» կազմում:





«Դաշյանը Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է եւ մենք հուսով ենք, որ նրա վարպետությունն ու իրեն դրսեւորելու մեծ ցանկությունը թույլ կտան նրան լավագույնս դրսեւորել իրեն մեր թիմում: Պայմանագիրը կնքվել է 3 տարով` 2 տարի երկարացման հնարավորությամբ»,-ասել է Իսրայելյանը:







Արտակ Դաշյան

Արտակ Դաշյանը «Բանանց» ֆուտբոլային դպրոցի սաներից է: 2007-ից Հայաստանի առաջնություններում հանդես է գալիս «Բանանցի» կազմում: 2008-ից խաղում է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, մեկ տարի անց սկսեց հանդես գալ նաեւ ազգային հավաքականի կազմում: Հավաքականի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրեց 2009թ. փետրվարի 11-ին Կիպրոսում Լատվիայի հավաքականի հետ (0:0): Դաշյանը 2007թ. Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիրն է, 2007թ. Հայաստանի գավաթակիր եւ 2008 ու 2009 թվականների Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---